Այսօր՝ մայիսի 31-ին, Մինսկում, ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստի ընթացքում ստորագրվել է Ուզբեկստանի՝ ԱՊՀ ազատ առեւտրի գոտուն միանալու մասին արձանագրությունը: Ուզբեկստանը դարձել է 9-րդ երկիրը, որ միանում է այդ գոտուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը սկզբում ստորագրել էր 8 երկիր՝ Ուկրաինա, Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա եւ Տաջիկստան: Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը ձեռնպահ էին մնացել այդ պայմանագիրը ստորագրելուց՝ հայտարարելով, որ մտադիր են մեկ անգամ եւս քննարկել այդ հարցը:




























