Քալիֆոռնիական Գլենդել քաղաքում 56-ամյա հայ է ձերբակալվել գողացված կրեդիտային քարտերի օգտագործման մեղադրանքով: Քարտերն օգտագործվել են բենզին եւ դիզվառելիք գնելու համար, որը նա հետո վաճառել է սեւ շուկայում, հաղորդում է «Glendale News-Press»-ը:
Իրավապահները Համլետ Այվազյանին ձերբակալկել են, սակայն նա հետո 200 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: Նրան հինգ մեղադրանք է ներկայացվել անձնական տվյալների գողացման համար եւ ակնկալվում է, որ նա կկանգնի դատարանի առջեւ հուլիսի 5-ին:Հետաքննիչները սկսել են հետեւել Այվազյանին 2012թ-ից, երբ նկատել են, որ նա օգտագործում է գողացված քարտերը: Նրանք հետագայում պարզել են նաեւ տուժողների ինքնությունը, ովքեր ասել են, թե տեղյակ չեն եղել իրենց հաշիվներից գողության մասին




























