ԱՄՆ կոնգրեսականները մտադիր են կրճատել երկրի պետական պարտքը, որն անցնում է 16 տրլն դոլարից: Այդ նպատակով նրանք կկրճատեն հարուստների հարկային արտոնությունները: Հարկային արտոնությունների ընդհանուր արժեքը 2013-ի վերջին կկազմի մեկ տրլն դոլար, հաղորդում է MIGnews-ը:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ում հարկային արտոնություններից ամենից շատ օգտվում է բնակչության կարողություններ ունեցող հատվածը, այն դեպքում՝ երբ այդ շերտը կազմում է բնակչության 20 տոկոսը: Ոչ հարուստ ամերիկացներից միայն 8 տոկոսն է օգտվում հարկային արտոնություններից:
Նոր նախաձեռնության ազդեցությունն իրենց վրա կզգան միայն ամենահարուստ ամերիկացիները, իսկ միջին խավը կարող է չանհանգստանալ:




























