ԱՄՆ Արիզոնա նահանգում երկու միաշարժիչ օդանավերի բախման արդյունքում չորս մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես պնդում է ականատեսը, օդանավերի բախումը տեղի է ունեցել տեղի օդնավակայանից 24կմ հյուսիս: Օդանավերից յուրաքանչյուրում երկու ուղեւոր է եղել: Դեպքի վայր ժամանած փրկարարները տեսել են, թե ինչպես են այրվում օդանավի կտորները, մյուսի կորպուսն էլ ընդամենը աննաշան վնասվել է:
Բախման պատճառներն անհայտ են, կատարվում է հետաքննություն:




























