Շվեյցարիան նոր քվոտաներ է մտցրել Եվրամիության այն միգրանտների նկատմամբ, որոնք կարող են երկրում օրինական աշխատանք ստանալ: BBC-ի փոխանցմամբ՝ իշխանությունները հայտնում են, որ սա հարկադրված միջոցառում է, քանի որ երկրում ներգաղթի մակարդակը գերազանցել է բոլոր սահմանները:
Ինչպես տեղեկացնում են Շվեյցարիայի իշխանությունները, քվոտաների կիրառումը գործելու է 1 տարվա ընթացքում: Գործազրկությունը Շվեյցարիայում կազմում է 3%: Երկրի աշխատուժի 25%-ը կազմում են միգրանտները:
Շվեյցարիան ԵՄ-ի անդամ չի հանդիսանում, սակայն Բրյուսելի հետ ունեցած համաձայնությունը նրա բնակիչներին իրավունք է տալիս ազատ տեղաշարժվելու Եվրոպայով: Եվրոպական հանձնաժողովն արդեն իսկ մտահոգություն է հայտնել Շվեյցարիայի` քվոտաներ կիրառելու որոշման առիթով. Բրյուսելում համոզված են, որ սա բացասական կանդրադառնա երկու կողմերի հարաբերությունների վրա:




























