Գերմանիայի կենտրոնական եւ հարավային հատվածներում տեղատարափ անձրեւների հետեւանքով հեղեղումներ են եղել: Երկրի փրկարարական ծառայությունները բարձր պատրաստականության վիճակում են, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Բավարիայի Պասաու քաղաքում ջրի բարձրությունը հասել է 7,6 մետրի: Ափերից դուրս եկած Մուլդե գետի ջրերի տակ են մնացել սաքսոնական Գրիմ քաղաքի փողոցները:  Ջրի մակարդակը բարձրացել է նաեւ Հեյդելբուրգ քաղաքում, որը երկրի խոշորագույն գիտական կենտրոններից է: Տեղատարափ անձրեւներից տուժել են ոչ միայն քաղաքները, այլեւ գյուղերի ցանքատարածությունները:  Ըստ օդերեւութաբանների՝ նման չափի տարերային աղետ վերջին 50 տարիներին Գերմանիայում չէր եղել: