Ֆրանսիայի ուլտրաաջերի առաջնորդ եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարին Լը Պենին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել ռասիստական արտահայտությունների համար: Լը Պենի նկատմամբ գործը հարուցվել է դեռ 2011թ-ին, սակայն դատարանի առջեւ նա, ըստ ամենայնի, կկանգնի միայն հիմա, քանի որ գործընկերները նրան զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից, գրում է NEWSru-ն:
Լը Պենին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը ընդուվել է գաղտնի` Եվրախորհրդարանի կոմիտեի նիստում: Այն դեռ պետք է վավերացվի խորհրդարանի ողջ կազմի կողմից:
Հիշեցնենք, որ Լը Պենը 2011թ-ին նախընտրական հանրահավաքի ժամանակ աղոթող մահմեդականներին համեմատել էր նացիստական օկուպանտների հետ:




























