ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում տորնադոյից տուժել է 104 մարդ, հայտնում է NBC News հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ տորնադոյի զոհ է դարձել հինգ մարդ, այդ թվում՝ նաեւ կին եւ երեխա, 71 մարդ վիրավոր է:
Առանց էլեկտրականության է մնացել 210 հազար մարդ: Արտակարգ դրություն է հայտարարվել Օկլահոմա եւ Միսուրի նահանգներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Օկլահոմայում մի քանի տորնադո էր գրանցվել, հիմնականում Օկլահոմա սիթիի արվարձաններում, որտեղ մայիսին նման աղետներից մահացել էր 24 մարդ: Տորնադոյի մասին նախազգուշացումներ էին արվել Օկլահոմա, Քանզաս եւ Միսուրի նահանգներում:




























