Բրյուսելի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է 9 մարդ, որոնցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել: Այս մասին տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները: Ավելի վաղ նշվում էր, որ պատահարի հետեւանքով տուժել է 7 մարդ:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Բրյուսելի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել:
Նախնական տվյալներով` տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն: Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Ինչպես հայտնում է Utro.ru-ն, Ասպախ զբոսայգով անցնող փողոցը, որտեղ գտնվում է շենքը, ժամանակավորապես արգելափակված է: Պատահարի հանգամանքները պարզվում են:




























