Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրդ քաղաքում ուժեղացված անվտանգության պայմաններում ցույց են անցկացրել Blockupy շարժման հակագլոբալիստները: Ոստիկանությունում հայտնել են օրենքի բազմաթիվ խախտումների եւ 200-400 ձերբակալվածի մասին: Ցույցի կազմակերպիչները նշում են, որ ձերբակալվել է մոտ 1000 մարդ:

Տարբերվում են նաեւ ցույցի մասնակիցների թվի մասին տեղեկությունները: Ոստիկանությունը պնդում է, որ ցույցին մասնակցել է 7 հազար մարդ, իսկ կազմակերպիչները նշում են 20 հազար մասնակցի մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ցուցարարները բողոքում են Անգելա Մերկելի վարած անարդյունավետ տնտեսական քաղաքականության դեմ, որն ուղղված է եվրաճգնաժամից դուրս գալուն:

Արդեն երկրորդ օրն է Մայնի Ֆրանկֆուրտում իրավիճակը լարված է: Հակագլոբալիստները սպառնում են արգելափակել Եվրոպական կենտրոնական բանկի շենքը: