Վերջին տվյալների համաձայն, Մումբայում փլուզված տան փլատակների տակ 10 մարդ է զոհվել, եւս 9-ը վիրավորվել են: Ավելի վաղ հաղորդվում էր 3 զոհերի մասին, որոնցից 2-ը երեխաներ են:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով AP-ին, զոհերից 5-ը երեխաներ են: Ներկայումս փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հանել 20 մարդու:

Շենքը փլուզվել է վաղ առավոտյան, երբ բնակիչների մեծ մասը քնած էր: Միջադեպի պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ դա կարող է կապված լինել տարածաշրջանում տեղացող հորդառատ անձրեւների հետ:

Մումբայում շենքի փլուզման հետեւանքով երեխաներ են զոհվել http://news.am/arm/news/159111.html

Հունիսի սկզբին Մումբայի իշխանությունները հայտարարել էին, որ քաղաքում մոտ 1000 շինություն կարող է փլուզվել: Այս տարվա ապրիլինի քաղաքում շինություններից մեկի փլուզման արդյունքում 70 մարդ էր զոհվել: