Ուկրաինայի Գերագույն Ռադայում պատգամավորներից մեկը նոկդաուն է ենթարկել իր գործընկերոջը: Ձեռնամարտի են բռնվել «Բատկիվշչինայի» պատգամավոր Անդրեյ Իվանչուկն ու Իգոր Սկոսարը:
Միջադեպը տեղի է ունեցել Սկոսարի հեռախոսազրույցի պատճառով, որտեղ նա անհարկի բառերով հիշատակել է Իվանչուկին: Վերջինս լսել է այդ ամենն ու դիմել պատասխան գործողությունների:
«Սեգոդնյան» գրում է, որ Իվանչուկը 4 հարվածով Սկոսարին նոկդաունի է ենթարկել, ինչին ականատես են դարձել այլ պատգամավորներ:
Հիշեցնենք, որ Սկոսարը եւս նախկինում եղել է «Բատկիվշչինայի» անդամ: Վերջին գումարման Ազգային ժողովում առաջին անգամ չէ, որ պատգամավորները լքում են այս կամ այն կուսակցությունը` փաստացի անցնելով իշխանության կողմը: Մամուլում այդ պատգամավորներին կոչում են «տուշկա»:




























