FEMEN-ի աղջիկները բողոքի ակցիա են կազմակերպել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ «Լե Բուրժե» ավվիասրահ կատարած այցելության պահին:

Ակցիան ուղղված էր Թունիսում դատապարտված ակտիվիստուհիների պաշտպանությանը:  Օլանդի մոտենալու պահին երկու կիսամերկ կանայք սկսել են վանկարկել բանտարկված համախոհների անունները, սակայն նրանց արագ ձերբակալել են նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները, հայտնում է  «Գոլոս Ռոսիի»-ն:

Հիշեցնենք, Թունիսի  դատարանը FEMEN –ի երեք ակտիվիստուհիների չորսամսյա կալանքի էր դատապարտել՝ այս տարվա մայիսին Արդարադատության պալատի մոտ կիսամերկ ակցիա իրականացնելու համար: Նրանց մեղադրել էին հանրային բարոյականության դեմ ոտնձգությունների եւ անպարկեշտ վարքի համար: