Աֆղանստանի արեւելյան Նանգարհար նահանգում ուժային կառույցների հատուկ գործողության ժամանակ «Թալիբան» շարժման 25 գրոհայիններ են ոչնչացվել: Այսօր երկրի ՆԳՆ-ից հայտնել են, որ սպանվածների թվում դաշտային ութ հրամանատարներ կան, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հինգշաբթի օրը Լոգար նահանգում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի օդային հարվածի հետեւանքով եւս 15 գրոհայիններ էին ոչնչացվել:
Հունիսի 19-ին աֆղանական բանակն իր ձեռքն էր վերցրել երկրում բոլոր ռազմական գործողությունների անցկացումը: Աֆղանստանի տարածքում անվտանգության եւ կարգուկանոնի պատասխանատվությունը դրվել է ազգային ուժային կառույցների վրա: Միաժամանակ, անհրաժեշտության դեպքում կարող են օգնության հասնել արեւմտյան կոալիցիոն ուժերը:




























