Իտալական խորհրդարանի ստորին պալատում այսօր կայացել է Էնրիկո Լետտայի կառավարության վստահության եւ արտակարգ իրավիճակների օրինագծի վերաբերյալ քվեարկություն: «Կողմ» է քվեարկել 383, «դեմ»` 154 պատգամավոր:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների վերաբերյալ օրինագիծը արտոնվել էր Սենատի կողմից: Փաստաթղթով միջոցներ են նախատեսվում` վերականգնելու այն տարածքները, որոնք 2009-ին տուժել են Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած երկրաշարժերից, ինչպես նաեւ լուծելու աղբանոցների եւ երկրի հարավային տարածքներում աղբահավաքման հետ կապված հարցերը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հինգշաբթի օրը, պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետ Լետտան իր կաբինետի նկատմամբ վստահություն է հայտնել: Նա նաեւ հայտարարել է, որ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ կապված խնդիրները չեն անդրադառնա կառավարության ապագայի վրա եւ նոր քաղաքական ճգնաժամի պատճառ չեն դառնա:




























