Ուրբաթ օրը Գերմանիայի երկնքում երկու միջադեպ է տեղի ունեցել ուղեւորադար օդանավերի հետ: Դրանցից մեկը ստիպված էր վթարային վայրէջք կատարել քլորի հոտի պատճառով, մյուսը` շարժիչի հետ կապված խնդիրների:
Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» է հաղորդել Fraport ընկերության ներկայացուցիչը, իսպանական Iberia ավիաընկերության A320 օդանավը հարկադիր վայրէջք է կատարել թռիչքից կարճ ժամանակ անց: Կապիտանը վայրէջքի թույլթվություն է խնդրել, քանի որ հայտնի է դարձել, որ շարժիչներից մեկի հետ կապված խնդիր է առաջացել:
Գերմանական լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, գրել են, որ թռիչքից կարճ ժամանակ անց շարժիչն այրվել է: Ես մեկ միջադեպ է տեղի ունեցել Germanwing ընկերության օդանավի հետ, որը թռչում էր Դուբլին: Վայրէջքի պատճառն այն էր, որ որոշ ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ զգացել են քլոր հիշեցնող հոտ:
Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով` օդանավում եղել է 127 ուղեւոր: Անձնակազմի երեք անդամներ դիմել են հիվանդանոց` հետազոտվելու: Նրանք դա արել են սեփական ցանկությամբ` անվտանգության նկատառումներից ելնելով:




























