Ալիգատորը փչացրել է Ֆլորիդայի բնակիչների պիկնիկը՝ դուրս գալով ջրից այն պահին, երբ նրանք սեղան էին նստել: Ամերիկացիներին այլ բան չէր մնում, քան հեռավորությունից հետեւել, թե ինչպես է կենդանին ախորժակով ուտում իրենց բերած ուտելիքը, գրում է The New York Daily News-ը:

68-ամյա լուսանկարիչ Ռոդնի Քամաուֆը պատմել է, որ ալիգատորը ջրից դուրս է եկել հենց այն պահին, երբ գետի ափին նստած տուրիստները ցանկանում էին հաց ուտել: Նրանք սփռոցի վրա համբուրգերներ ու ըմպելիքներ էին դրել:

Լուսանկարիչը ենթադրում է, որ ալիգատորի համար ֆաստֆուդ ուտելը նորություն չէր: Նրան հաջողվել է մի քանի լուսանկար անել:

Կենդանին ողջ ուտելիքը «մաքրազարդելուց» հետո հանգիստ վերադարձել է ջուրը: