ԱՄՆ Ինդիանա նահանգի քոլեջներից մեկի շրջանավարտ Լաուրա Գամբրելը տարօրինակ նվեր է ստացել: Մայրը ցանկացել է 22-ամյա աղջկան թեմատիկ տորթով ուրախացնել, բայց հրուշակագործները մի թեթեւ խառնել են նրա պլանները, գրում է «The Metro»-ն:
Պարզվել է, պատվերի ընդունման բաժնի աշխատակիցները խառնել են «cap» եւ «cat» բառերը: Արդյունքում քոլեջի շրջանավարտի տորթային դիմանկարում նրա գլխի վրա ոչ թե ավանդական ակադեմիական գլխարկ է, այլ կատու:
Պատվերն ստանալուց կինը շատ է զարմացել, բայց չնայած աշխատակիցների` այն փոխելու առաջարկին, որոշել է ձեռք չտալ:
Զվարճալի պատկերը սոցիալական ցանցում հազարավոր դիտում է արձանագրել: Շատերն այն կարծիքին են, որ տորթը օրիգինալ չէր լինի, եթե չլիներ հրուշակագործների զվարճալի սխալը:




























