Հարբած ավստրալացին մեքենայի ղեկին է նստեցրել իր 7-ամյա որդուն: Մեքենան իր վրա է սեւեռել ոստիկանների ուշադրությունը, քանի որ ընթացել է առանց լուսարձակները միացնելու:

Ոստիկանները ապշել են, փոքրի տղային տեսնելով մեքենայի ղեկին: Երեխայի հայրն այնքան խմած է եղել, որ չի կարողացել անգամ փչել խողովակի մեջ, հաղորդում է The Australian-ը:

Թեեւ մեքենան վարել է երեխան, 41-ամյա տղամարդուն ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանք է առաջադրվել:

Ոստիկանները խոստովանել են, որ իրենց պրակտիկայում սա նմանատիպ առաջին դեպքն է: