Երկու կողոպտիչներ, հունիսի 21-ին, զինված հարձակում են գործել Ժնեւի բանտի վրա: Ավազակները, դիմակներով, ամբողջությամբ սեւ հագուստով, աշխատանքային ժամին մտել են Մոնֆլերի բանտ, վերցրել այնտեղ եղած գումարը եւ դիմել փախուստի:

Շվեյցարիայի ոստիկանության տվյալներով՝ նրանք մոտոցիկլով անցել են հարեւան Ֆրանսիա, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Ֆրանսիայի ոստիկանությունն անմիջապես հետապնդում է կազմակերպել, բայց հանցագործներին հաջողվել է թաքնվել:

Գողացված գումարի չափը չի հաղորդվում: Զինված հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մինչ այժմ «շոկի վիճակում» են: