ԱՄՆ-ում հարբած հայրը երեխային մոռացել է մեքենայում, որը կայանել է տան մոտ։ Երեխան մահացել է, ամենայն հավանականությամբ՝ գերտաքացումից։
St. Louis Today պորտալը հայտնում է, որ Իլինոյս նահանգի Օ՚Ֆալոն քաղաքի բնակիչը հունիսի 21-ի գիշերը մեքենայում է մոռացել երկու տարեկան Նաթան Հարբերթին, բաց է եղել մեքենայի պատուհաններից միայն մեկը։ Տղամարդը չարաշահել էր ալկոհոլը եւ նիրհել հենց տան հատակին։
Այդ օրը օդի ջերմաստիճանը կազմել էր մոտ 32 աստիճան, իսկ մեքենայի ներսում կարող էր հասնել 57 աստիճանի։ Երեխայի մարմինը հայտնաբերել է աշխատանքից վերադարձած մայրը, որն էլ հենց փրկարարական ծառայություն է դիմել։
Երեխայի հորը՝ 32-ամյա Ուեյն Հարբերթին, չկանխամտածված սպանության եւ հարբած քնած լինելու ընթացքում տանը գտնվող հնգամյա դստերը առանց հսկողության թողնելու մեղադրանք է ներկայացվել։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ԱՄՆ-ում նման հանգամանքներում ամեն տարի 37 երեխա է զոհվում։




























