Կանադական Ռեջայնա քաղաքում անասնաբույժներն օգնություն են ցուցաբերել վեց սկյուռիկների, որոնց պոչերը միախառնվել էին եւ չէին կարողանում ինքնուրույն բացել «հանգույցները»: Կլինիկայում սկյուռներին հանգստացնողներ են տվել եւ խուզել բուրդը պոչի այն հատվածներում, որտեղ հանգույց էին դարձել: Ողջ պրոցեսը տեւել է 20 րոպե:
Անասնաբուժները նշել են, որ բարեբախտաբար ստիպված չեն եղել կտրել պոչերը: Վիրահատությունից հետո կենդանիները մի քանի օր գտնվել են բժիշկների հսկողության տակ, այնուհետեւ նրանց բաց են թողել բնական միջավայր, հաղորդում է Ushilapyhvost.ru-ն:
Բժիշկների կարծիքով սկյուռիկների պոչերը միմյանց էին ագուցվել խեժի պատճառով: Եւ եթե կենդանիներին ժամանակին չտեսնեին, նրանք կարող էին մահանալ:




























