Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքի իրավաբանական գրասենյակի եւ Wal-Mart խանութի մոտ անհայտ անձը կրակ է բացել, մեկ մարդ սպանվել է, եւս երեքը՝ վիրավորվել։
Ոստիկանությունը նշում է, որ կրակողի մոտ «պահեստային փամփուշտների պարկ» է եղել, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ABC News-ը։
ՆՏՎ-ն հայտնում է, որ Գրինվիլի հրաձիգը ձերբակալվելիս վիրավորվել է ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում։ Տղամարդու հագին զրահաբաճկոն կար, նրա մոտ նաեւ հրացան եւ մեծ քանակությամբ փամփուշտներ են հայտնաբերել։
Հարձակվողը հոսպիտալացվել է, նրա ինքնությունը եւ արարքի դրդապատճառներն անհայտ են։




























