Անհայտ չարագործը հունիսի 20-ին հարձակվել է Ֆլորիդայի բանկի աշխատակիցների վրա։ Միջադեպը երեւի թե լայն արձագանք չգտներ, եթե գողը սուպերհերոս Marvel-ի դիմակով չլիներ։
Հարձակման պահը ֆիքսել է հսկող տեսախցիկը։ Բաց գույնի կոմբինեզոնով մարդը, ատրճանակով սպառնալով, բանկի աշխատակիցներին հրամայում է եղած ամբողջ գումարը դնել իր ձեռքի պայուսակի մեջ։ Անհայտ անձը հեռացել է բորդո գույնի մեքենայով, որն այժմ որոնում է ոստիկանությունը։
Առեւանգած գումարի չափի մասին տվյալներ չկան, գրում է filmpro.ru-ն։
Deadline հրատարակչությունը կատակով գրում է, որ բանկի կողոպուտը Թոնի Սթարքի մասին ապագա ֆիլմի տեսարաններից մեկի փորձն էր։ Խմբագրությունը նաեւ հիշեցնում է, որ սա առաջին նմանատիպ դեպքը չէ, նախորդ ամիս «երկաթյա մարդու» հագուստով մեկը թալանել էր Սան Կլեմենտի բանկը։




























