Ռուսաստանի Վոլոգոդյան մարզում ոստիկանությունը հայտնաբերել է Նոզմա գետի վրա գտնվող մետաղական կամրջի գողությունը, հաղորդում է ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայությունը:
Կամրջի կորստի մասին ոստիկանությանը հայտնել է Ֆրոլովո գյուղի վարչակազմի ղեկավարը: Դեպքի վայր ժամանակ ոստիկանները տրակտորի հետք են հայտնաբերել, որը տանում էգյուղի տներից մեկը: Տան բակում հայտնաբերվել է մասնատված կամրջի կտորները եւ զոդող սարք, հաղորդում է Lenta.ru-ն:
Կասկածյալը 23-ամյա երիտասարդ է, ով նախկինում դատապարտվել է նմանատիպ հանցագործության համար: Նա իր տրակտորով գողացել է կամուրջը, տարել տուն, որտեղ զոդող սարքի օգնությամբ մասնատել է այն՝ հետագայում որպես մետաղի ջարդոն վաճառելու մտադրությամբ:
Երիտասարդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել գողության հոդվածի հատկանիշներով:




























