Օմանյան Oman Air ավիաընկերությանը պատկանող օդանավն, այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ վայրէջք է կատարել Մումբայի քաղաքի օդանավակայանում: Նման որոշման պատճառը ռումբի առկայության մասին հեռախոսազանգն է եղել, որն ստացել է օդաչուն:
Ինչպես հաղորդում է NDTV-ն, ներկայումս ոստիկանությունը ստուգում է օդանավը:
Կուալա-Լումպուրից ժամանող օդանավում եղել է 190 ուղեւոր, այլ մանրամասներ չեն հաղորդվում:




























