ՀԱՀ-ի իշխանությունները խոստովանել են, որ այս ամիս երկրի նախկին նախագահ Նելսոն Մանդելային հիվանդանոց տեղափոխելող շտապօգնության մեքենան իրոք փչացել էր, ու 94-ամյա գործիչը ստիպված էր եղել մեկ այլ մեքենայի սպասել։ Թե ինչ պայմաններում, չի հստակեցվում։
CBS News-ը պնդում է, որ նրան տառացիորեն փողոցում են թողել, եւ այժմ նախկին նախագահի վիճակը հաղորդվածից շատ ավելի վատ է։
CBS-ի տվյալով՝ մեքենայի անսարքության պատճառով 94-ամյա Նելսոն Մանդելան մոտ 40 րոպե մնացել էր սառը օդում՝ այլ մեքենայի սպասելով։
ՀԱՀ-ում այժմ ցուրտ շրջան է, հունիսի սկզբին գիշերները ջերմաստիճանն իջնում էր 7-8 աստիճանի։
Կառավարության ներկայացուցիչը պնդում է, որ դեպքը չի ազդել Մանդելայի առողջության վրա, հայտնում է ВВС-ն։
CBS-ը, անանուն աղբյուրները վկայակոչելով հայտնում է, որ Մանդելայի առողջությունը հաղորդվածից շատ ավելի վատ է, երիկամները միայն 50%-ով են գործում եւ նա նվազագույնը երկու վիրահատության է ենթարկվել։




























