Ամերիկյան սուպերմարկետներում վաճառվող սննդամթերքի 80 տոկոսը առողջության համար վտանգավոր քիմիկատներ են պարունակում, որոնք արգելված են շատ երկրներում: Առավել վտանգավոր են հայտնի ըմպելիքներն ու հատիկավոր մթերքները, հաղորդում է The Daily Mail-ը:

Իր հոդվածում The Daily Mail-ը վկայակոչում է վերջերս լույս տեսած «Հարուստ սնունդ, աղքատ սնունդ» գիրքը, որի հեղինակներն են ամերիկյան գրողներ Ջեյսոն եւ Միրա Քոլթոնները: Գրքում ասվում է, որ ԱՄՆ սննդարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ իրենց արտադրանքների մեջ ավելացնում են վտանգավոր քիմիկատներ, որոնք արգելված եմ ԵՄ մի շարք երկրներում՝ Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում:

 Ամերիկացիները դժգոհ են իրերի այսպիսի դրությունից եւ ստորագրահավաք են սկսել՝ վնասակար նյութերի օգտագործումը սննդամթերքի պատրաստման ժամանակ արգելելու օգտին: Ներկայումս ստորագրահավաքին միացել է 206 հազար մարդ: