Նյու Յորքում բժիշկները ճանաչել են 43-ամյա կնոջ մնացորդները, որը մահացել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ: Նույնականացման համար մնացորդների լրացուցիչ թեստավորում է անցկացվել, որոնք գտնվել են «զույգ երկնաքերների» տեղում պեղումների ժամանակ:
Բժշկական ծառայությունների ներկայացուցիչները զոհված հարազատների խնդրանքով չեն բացահայտում կնոջ անունը:
Այսպիսով՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո հայտնաբերված եւ նույնականացված զոհերի թիվը կազմել է 1636 մարդ, ինչը կազմում է ահաբեկչությունից հետո անհետ կորածների 59 տոկոսը:
Նյու Յորքի իշխանությունները ապրիլի սկզբից որոնողական աշխատանքների նոր փուլ են սկսել, բայց դեռեւս չեն կարողացել հայտնաբերել նախկինում չճանաչված մնացորդներ, գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչներն առեւանգել էին 4 օդանավ եւ դրանցից երկուսով մխրճվել Նյու Յորքի զույգ աշտարակների մեջ: Օդանավերից երրորդն ընկել էր Պենտագոնի վրա, 4-րդը՝ Փենսիլվանիայում:




























