«Բեբինկա» անվանումը կրող արեւադարձային փոթորկի պատճառով Չինաստանում հետաձգվել են 88 չվերթներ Սանյա քաղաքից (Հարավային Չինաստան): Այս մասին այսօր հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Ներկայումս եղանակի բարելավման է սպասում ավելի քան 4300 ուղեւոր: Նրանց մեծ մասը ստիպված է եղել վերադառնալ հյուրանոց:

Ինչպես գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, «Բեբինկան» ի հայտ է եկել հունիսի 21-ին եւ արդեն հասել է Գուանդուն նահանգին:
Օդերեւութաբանները խորհուրդ են տալիս Սիչուան, Յունան եւ Ցզյանսի նահանգներում առավել զգոն լինել՝ հնարավոր հորդառատ անձրեւների հետ կապված: