Հայաստանի կառավարությունը քննարկում է տեսչական մարմինների բարեփոխումների մասին նոր օրինագիծը: Մի շարք ընթացակարգային հարցեր կստանան ավելի հստակ մեկնաբանություն: «Տեսչական ստուգումների հարցում IFC-ի հարուստ փորձը Հայաստանի կառավարության համար լավ հնարավորություն է օպտիմալացնել այդ ոլորտը ` միջազգային լավագույն փորձի հիման վրա»,- NEWS.am-ի թղթակցին ասաց IFC-ի`  Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների  ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանը:

Տեսչական ստուգումների առաջին բարեփոխումները, որոնք նախաձեռնվել են ծրագրի կողմից, 2011 թ. ներառվել են «Տեսչական ստուգումների մասին» օրենքում: Բարեփոխումների նպատակը ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգն էր:2012 թ. հունվարից տեսչական մարմինները պարտավոր են իրենց կայքերում հրապարակել ստուգումների տարեկան պլանը, որոնք պետք է անցկացվեն ընկերություններում: Վերջիններս դասակարգվում են ըստ ցածր, միջին եւ բարձր ռիսկերի աստիճանի:  

Ցածր եւ միջին ռիսկային խմբի համար ստուգումների թիվը նկատելիորեն կրճատվել է, ինչը թույլ է տալիս խնայել ժամանակ եւ ջանքեր` ավելացնելով ստուգումների թափանցիկությունը: