Բրազիլիայի հյուսիս-արեւելյան Սեարայի մարզում, այսօր՝ հունիսի 22-ին, ավտոբուսը շրջվել է ավտոմայրուղու վրա: Վթարի հետեւանքով՝ 7 մարդ զոհվել է, եւս 30-ը՝ վիրավորվել:
Քննության տվյալներով՝ գիշերային ուղերթի ժամանակ վարորդը ննջել է ղեկին, որի արդյունքում մեքենան շրջադարձի ժամանակ դուրս եկել երթեւեկելի մասին եւ շրջվել:
Ավտոբուսը Բելամ քաղաքից ուղեւորվում էր Ֆորտալեզու քաղաք, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























