ԱՄՆ Ֆլորիդա նահանգում երեք տարեկան երեխա է մահացել, որին ծնողները մոռացել էին մեքենայում: Ծնողները Դուեյն Անդերսենին եւ եւս երկու երեխայի տարել են հարազատների մոտ:
Երկու երեխաները գնացել էին տուն, իսկ փոքրիկ տղային մոռացել էին մեքենայում:Սա ԱՄՆ-ում վերջին օրերի ընթացքում երկրորդ նմանատիպ դեպքն է: Մի քանի օր առաջ Իլինոյսում ծնողները շոգին, փակ մեքենայի մեջ էին թողել երկու տարեկան երեխային: Մինչ հարբած հայրը տանը քնած էր, փոքրիկը մահանում էր:




























