Ալբանիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկության ժամանակ, Լակ քաղաքի ընտրատեղամասերից մեկի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ մարդ զոհվել է, երեքը` վիրավորվել:Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպը «կարող է կապված լինել ընտրությունների հետ»:

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է  եղել այն մասին, որ զոհվածը ընդդիմադիր կուսակցության անդամ է, սակայն տեղեկատվությունը չի հաստատվել, գրում է  «Independent news»-ը:Ալբանիայում խորհրդարանական ընտրություններում ավանդաբար պայքարում են Դեմոկրատսական կուսակցությունը, որը ղեկավարում է  վարչապետ Սալի Բերիշը եւ ընդդիմադիր Սոցիալիստական կուսակացությունը: