ԱՄՆ-ում 5-ամյա աղջիկը մահացել է` պատահաբար ատրճանակից իր գլխին կրակելով: Միջադեպը տեղի է ունեցել Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում:
Աղջկա մայրը ոստիկանությանը պատմել է, որ աղջկան թողել է տանը, մինչդեռ ինքը խանութ է գնացել: Տուն վերադառնալով` կինը երեխային հայտնաբերել է գլխի հրազենային վնասվածքով: Երեխային հիվանդանոց են հասցրել, որտեղ էլ նա համացել է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով CNN հեռուստաալիքին:
Ատճանակը հայտնաբերվել է դեպքի վայրում: Ինչպես տեղի լրատվամիջոցներն են փոխանցում, երեխայի մայրը խոստովանել է, որ տանն ատրճանակ է պահել: Օրինապահները չեն բացառել, որ հետաքննության ընթացքում, հնարավոր է, մեղադրանք առաջադրվի:




























