Օդեսայում ոստիիկանոթյունն ընդհատակյա կարի արտադրամաս է հայտնաբերել, որի տերերը որպես ստրուկներ աշխատացնում էին Վիետնամի քաղաքացիների:
Իրավապաշտպան Պավել Եֆրեմովը պատմել է, որ արտադրամասը պատահաբար է հայտնաբերվել ռետինե ապրանքների գործարանի թաղամասում, որտեղ տարբեր ընկերություններ շինություններ եւ պահեստներ են վարձակալում: Ոստիկանությունն այնտեղ է ժամանել գողության մասին ահազանգած տեղի պահակների կանչով, գրում է «Դումսկայան»:
Արտադրամասում 50 վիետնամցի է եղել: Ըստ աղբյուրի` տերերը աշխատողներից վերցրել են փաստաթղթերը եւ աշխատավարձ չեն վճարել:
Աշխատողների բնակության համար հատուկ շինություն էր կառուցվել` մեղվի փեթակ հիշեցնող բջիջներով պատ: Այնտեղ էլ ապրել են վիետնամցիները:




























