Գիշերը Մարսելում գողերն առեւանգել են 350 հազար եվրո արժողությամբ Mercedes Brabus յոթ մեքենա, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Ըստ հսկող տեսախցիկների  արձանագրած կադրերի` դիմակավոր տասը  չարագործներ  կեսգիշերից անմիջապես հետո ներխուժել են Մարսելի նավահանգիստ, հեռացրել պահակին եւ նավահանգստի տարածքից դուրս բերել թանկարժեք ավտոմեքենաները: Ներկայումս կողոպտիչների ինքնությունը չի ճշտվել: Միջադեպի քննությունը շարունակվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Brabus –ը  խոշոր ընկերություն է, որը մասնագիտացած է  Mercedes մակնիշի մեքենաների տյունինգի գործում: Ընկերությունն իրականացնում է ինչպես անհատական, այնպես էլ սերիական պատվերներ: