Պակիստանցի ուժայինները երկուշաբթի օրը ձերբակալել են 37 մարդու` արտերկրյա զբոսաշրջիկների վրա հարձակմանը հանցակից լինելու կասկածանքով, հաղորդում է «Ռադիո Պակիստանը»:

Բոլոր կասկածյալները ձերբակալվել են Դիամեր նահանգում, որտեղ տեղի էր ունեցել ողբերգությունը: Ծայրահեղականնեի դեմհատուկ օպերացիային մասնակցում են ոստիկաններ, զինվորականներ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ:

Ողբերգությունը տեղի է ունեցել Ֆեյրի-Միդոուզ հանգստավայրում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 10-12 զինված մարդ` օրինապահ մարմինների աշխատակիցների հագուստով, ներխուժել էին հյուրանոց, դուրս հանել զբոսաշրջիկների ու գնդակահարել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Հաղորդվում է, որ սպանվածներից 2-ը սլովակներ են, 3-ը` ուկրաինացիներ, 2-ը` ինացիներ, 1-ը` նեպալցի, 1-ը` լիտվացի, եւս մեկը` ԱՄՆ քաղաքացի է: Հարձակման արդյունքում զոհվել է նաեւ պակիստանցի գիդը:

«Ջունդուլլահ» իսլամիստական ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը Ռոյթերս գործակալությանը հաղորդել է, որ սպանության հեղինակները խմբավորման գրոհայիններն են: Ավելի ուշ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» շարժումը: