Ֆրանսիայում ձերբակալվել է տների կողոպտիչ Գերի Ռիչարդսը, ով երկու տարիների ընթացքում կատարել է ավելի քան 47 կողոպուտ: Նա տեղափոխվում էր մոտոցիկլետով, տներ կողոպտում այնտեղ, որտեղ մտքին «փչում էր»: Սակայն նա շատ օրիգինալ կերպով է բացատրել իր գործունեությունը: Նա ասել է, որ հայտնվում էր Ժաննա դ'Արկը եւ հրամաններ տալիս:

54-ամյա կողոպտիչը դատարկ տներում մնում էր գիշերելու, սնվում էր, հետո հեռանում՝ տանելով արժեքավոր իրերը: Գողոնը նա վաճառում էր Բորդոյի գնորդներին, գրում է Irish Sun-ը:

Ձերբակալվելուց հետո նա ոստիկաններին տարել է իր թաքստոց, գրում է «Վեստի.Ռու-ն» http://www.vesti.ru/:

Դատական նիստի ժամանակ մեղադրյալը պնդել է, որ այս ամենի մեղավորը Ժաննա դ’Արկն է: «Այդ նա է հրամայել ինձ ներթափանցել տները: Նա ինձ հետ անգլերե է խոսել»,-խոստովանել է Ռիչարդսը: Նա դատապարտվել է 2 տարի ազատազրկման: