Պակիստանի Նագա Պարբատ գագաթի շրջանն արտակարգ կերպով լքող մարզիկները ստիպված են եղել անցնել այն տեղով, որտեղ նախօրեին ահաբեկիչները սպանել էին 5 երկրների 11 լեռնագնացների:
«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 11 լեռնագնաց 5 երկրներից: Ուկրաինայի իշխանությունները Պակիստանից փոխհատուցում են պահանջել: Պակիստանյան կողմը պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել զոհվածների մարմինները հայրենիք հասցնելու հետ կապված ծախսերը:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել Fairy Meadows հանգստավայրում: Զինված մարդիկ կրակ են բացել Նանգա Պարբատ լեռնագագաթի մոտ գտնվող լեռնագնացների ճամբարի վրա: Հարձակման համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջունդուլլահ» խմբավորումը: Հարձակմանը հանցակից լինելու կասկածանքով ձերբակալվել է 37 մարդ:




























