Վրաստանի նախկին վարչապետին ու ՆԳ նախարարի Վանո Մերաբիշվիլիին ներ մեղադրանք է ներկայացվել՝ 2006թ «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության առնչությամբ ծառայողական լիազորությունները չարաշահելու գործով:

Ավելի վաղ Մերաբիշվիլիին մեղադրանք էր ներկայացվել 3 հոդվածներով՝ «Ազգային շարժման» կողմնակիցների համար կեղծ աշխատատեղերի ստեղծում, ուրիշի ունեցվածքի յուրացում եւ Վրաստանի ՆԳՆ միջոցների կորուստ, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունների չարաշահում՝ կապված 2011-ին ընդդիմության անցկացրած ակցիաների հետ:

Գիրգվլիանիի սպանության գործով դատապարտվել են Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության վարչության նախկին աշխատակիցներ, ՆԳՆ սահմանադրական անվտանգության բաժնի առաջին վարչության պետն ու եւս երեք աշխատակիցներ: