Արեւմտյան Յորքշիրի բնակիչը, ով կենդանիների խանութից ակվարիում էր առեւանգել, ձերբակալվել է այն բանից հետո, երբ վերադարձել է այնտեղ՝ ոսկե ձկնիկ գնելու: 52-ամյա Նայջել Բոլլն արդեն դատարանի առջեւ է կանգնել, դատավճիռը կկայացվի հուլիսի 8-ին:
Ինչպես գրում է The Daily Mirror-ը, Բոլլը ակվարիումը գողացել է, երբ տեսել է դրա գինը: Ակվարիումը նրան անհրաժեշտ էր, քանի որ մաքրություն անելիս կոտրել էր դստերը պատկանող ձկնիկի «բնակարանը»:
Ակվարիումի առեւանգումից հետո նա վերադարձել է խանութ՝ ձկնիկ ձեռք բերելու: Երբ խանութի աշխատակիցները հարցրել են, թե որ մոդելի ակվարիումն է նա նախընտրում, տղամարդը ցույց է տվել ճիշտ նույն տեսակը, որն առեւանգել էր, ինչը կասկածելի է թվացել խանութի աշխատակիցներին, գրում է Lenta.ru-ն:
Ժամեր անց ոստիկանությունը ձերբակալել է Բոլլին:


























