Աշխարհահռչակ  շանսոնյե Շառլ Ազնավուրն ավելի քան  25 տարվա դադարից հետո  առաջին անգամ կենդանի համերգով հանդես կգա Լոնդոնի «Royal Albert Hall» թագավորական սրահում, հաղորդում է  BBC-ին:

Ազնավուրը հյուրախաղերը դադարեցրել է 10  տարի առաջ, բայց  այդ պահից ի վեր հանդես է եկել ավելի քան 100  համերգով ողջ աշխարհում:

Նշենք, որ Ազնավուրը, ով «Time» ամսագրի եւ «CNN»-ի կողմից ճանաչվել էր «Դարի էստրադային արտիստ», իր կարիերայի ընթացքում կատարել է ավելի քան հազար ստեղծագործություն` հինգ լեզուներով: Վաճառել է ավելի քան 200 մլն ձայնագրություն: Լինելով ծագումով հայ ֆրանսիացի`  2009 թ-ին նա նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան: