Լրագրողները մի ամբողջ օր չեն կարողացել Էդվարդ Սնոուդենին գտնել Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում: Իսկ երբ նրանցից երեսունը էժան տոմսեր են գնել Էկվադոր չվերթի համար եւ օդանավում չեն հանդիպել  ամերիկացուն, սկսել են կատակել:

Ինչ-որ մեկը Twitter-ում հասցե է բացել  № 17А դատարկ բազկաթոռի անունից, որտեղ պետք է նստեր ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը: Առաջին գրառումն է՝  «Ինձ դատարկ եմ զգում»: Այնուհետեւ հաջորդում են այլ գրառումներ.  

@SnowdensSeat. «Վերջին ժամանակներս ինձ շատերն են լուսանկարում: Գուցե դրա համար սկսեմ փո՞ղ վերցնել»:

@SnowdensSeat. «Լրագրողներն ինձ վատ հայացքով են նայում: Բացի դրանից, այստեղ խմելու ոչինչ չեն տալիս»:

@SnowdensSeat. «Հարեւան բազկաթոռը հետաքրքիր պատմություն ունի Սնոուդենի մասին, սակայն այնտեղ նստած է BBC-ի լրագրողը: Ինչպե՞ս ես դիմանում, 17С»:

Twitter-ում հայտնվել են Սնոուդենին հետապնդող լրագրողների բազմաթիվ գրառումներ, որոնք գրում են նաեւ իրենց անունից: Այսպես, Reuters-ի լրագրողը բողոքում է, որ Շերեմետւոյում 16 ժամ մնալուց հետո  իրեն ցանկացած մարդ Սնոուդենն էր թվում:  Ինչ-որ մեկն էլ անկեղծացել էր, որ Կուբա թռչող լրագրողներով լի օդանավն արդեն «զվարճալի է»: Իսկ ինչ-որ մեկն էլ ենթադրել է, որՍնոուդենը թաքնվում է Հյուսիսային բեւեռի սուզանավում, հաղորդում է ՆՏՎ-ն: 

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին մայիսի վերջից Հոնկոնգոմ թաքնվող Սնոուդենը Մոսկվայից պատրաստվում էր թռչել Հավանա: Նա գրանցվել էր Կուբա մեկնող չվերթի համար, սակայն օդանավում  չէր եղել:

Սնոուդենը Մոսկվա-Հավանա չվերթի օդանավում չէ

 Associated Press-ը հայտնում է, որ հունիսի 25-ի առավոտյան օդանավը Հավանա էր ժամանել առանց Սնոուդենի: 

Մոսկվայում Սնոուդենը հանդիպել էր էկվադորցի դիվանագետներին եւ  քաղաքական ապաստան խնդրել: 

 Ուժը կորցրած ամերիկյան անձնագրով Սնոուդենը «Շերեմետեւոյի» տարանցման գոտում ապաստան է խնդրում Էկվադորից

  WikiLeaks կայքը հայտնել է, որ Էկվադորը Սնոուդենին փախստականի փաստաթղթեր է հանձնել:  

http://news.am/arm/news/159569.html