Ֆրանսիայի իրավապահ մարմիններն արմատական իսլամիստների խմբավորում են վնասազերծել: Ձերբակալվել է 6 մարդ: Հատուկ օպերացիան իրականացվել է հունիսի 24-ին` Փարիզի արվարձաններում, այդ թվում` Սենա եւ Մարնա շրջաններում:

«Եվրոպա-1» ռադիոկայանի տվյալներով` ձերբակալվածները 22-38 տարեկան են: Նրանք բոլորն էլ կասկածվում են հանրապետության տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ձերբակալվել են Ֆրանսիայի 4 քաղաքացիներ, Բենինի մեկ քաղաքացի, եւս մեկը Կոմորյան Կղզիների Միության քաղաքացի է:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, հարձակման օբյեկտ կարող էին դառնալ ֆինանսական հաստատություններն ու ֆիզիկական անձինք: