Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է դիպուկահարին, ով 5 տարի շարունակ կրակել է ավտոմեքենաների վրա: Ընդհանուր առմամբ, չարագործը 700 կրակոց է արձակել: Համարվում է, որ հենց նրա մեղքով են մի շարք լուրջ ավտովթարներ տեղի ունեցել:

Մասնավորապես`  միջադեպերից մեկի ընթացքում փամփուշտը հայտնվել է ղեկին գտնվող կնոջ կոկորդում, գրում է «Գազետա.Ru-ն»` վկայակոչելով The Independent-ը:

Հանցագործին բռնել հաջողվել է գերմանական օրինապահ մարմինների իրականացրած լայնածավալ օպերացիայի արդյունքում: Արդյունքում 57-ամյա դիպուկահարը խոստովանել է իր մեղքը եւ ոստիկանությանը ցույց տվել իր զենքերի հավաքածուն: