ԱՄՆ-ի Քանզաս նահանգի  Վիչիտա քաղաքում 10 հազարից ավելի մարդ սկյուռիկների չարաճճիության պատճառով մնացել են առանց էլեկտրականության: Տեղացի պաշտոնյաները կրծողներին մեղադրել են սարքավորումները վնասելու համար:

Rbc-ն Los Angeles Times-ը վկայակոչելով հայտնում է, որ տեխնիկան շարքից դուրս գալուց հետո Westar ընկերության հազարավոր բաժանորդներ 1,5 ժամով մնացել են առանց էլեկտրամատակարարման:

Դեպքը կատարվել է հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը՝ տեղի ժամանակով ժ. 01:50-ին: 03:30-ին հաջողվելէ վերականգնել տների մեծ մասի  էլեկտրամատակարարումը: Westar-ը չի հայտնել, թե ինչ վիճակում է այս պահին գլխավոր մեղավորը: