Կոլումբիայի դատարանը ահաբեկչական գործողությունների իրականացման, սպանությունների եւ երկրի իշխանություններին չհնազանդվել մեջ մեղավոր է ճանաչել Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի ապստամբների ղեկավար Ռոդրիգո Լոնդոնյո Էչեվերիի եւ Լուսիանո Մարին Արանգոյին, ինչպես նաեւ եւս 20 ապստամբների: Նրանք դատապարտվել են 40 տարի ազատազրկման:

Իրադարձությունները, որոնց հիման վրա դատարանը կայացրել է իր որոշումը, տեղի են ունեցել 2003-ի օգոստոսի 23-ին Արաիրի գետի վրա, որտեղ պայթյունի արդյունքում նավ է խորտակվել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերը երկրի իշխանությունների դեմ պայքարում են 1964թ ի վեր: ԱՄՆ-ն ու Եվրոպան ԿՀԶՈւ-ն ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն, որը կասկածվում է նաեւ թմրամաֆիայի հետ կապերի մեջ: