Ճապոնացի պատգամավոր Միցուո Կոիձումին հունիսի 25-ին հայտնաբերվել է մահացած` իր ծնողների տան մոտակայքում: Ոստիկանության հիմնական վարկածը ինքնասպանությունն է: Ենթադրվում է, որ ինքնասպանության դրդապատճառը կապված է բլոգում նրա թողած գրառման հետ:
Հունիսի սկզբին 56-ամյա Կոիձուման բլոգում իր վրդովմունքն է արտահայտել` կապված հիվանդանոցներում իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի հետ: Նա նշել է, որ իրենից մեծ գումար են պահանջել, սակայն իր հանդեպ վերաբերմունքը բավարար բարեհաճ եւ հարգալից չի եղել: Նա այնքան վիրավորված է եղել, որ հեռացել է առանց վճարելու, գրում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ճապոնական մամուլին:
Բլոգում Կոիձումիի գրառումը դժգոհությունների պատճառ է հանդիսացել: Նա հատուկ մամուլի ասուլիս է հրավիրել եւ ներողություն խնդրել, ինչպես նաեւ վստահեցրել է, որ բուժօգնության համար պահանջվող գումարը ինքը վճարել է հաջորդ օրը եւեթ:


























