Ուկրաինայում Բախչիսարայի բնակիչը սպանել է հարեւանուհուն, ով չի հավանել նրա պատրաստած բորշչը: Պարզվել է, որ տղամարդը մտերիմ է կնոջ հետ, եւ վերջինս հաճախ էր հյուր գալիս: Այս անգամ տղամարդը որոշել է սեփական ձեռքով պատրաստած բորշչ հյուրասիրել, սակայն հյուրին ուտեստը դուր չի եկել: Նա քննադատել է բորշչը, ապա լցրել զուգարանակոնքի մեջ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա Ուկրաինան»:

Վիրավորված տանտերը դանակով հարվածել է կնոջ որովայնին, ապա սթափվել եւ շտաօգնություն կանչել: «Ես խնդրում էի նրան չմեռնել, քանի որ իր պատճառով բանտ էի նստելու»,- ասել է նա ոստիկաններին: Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը, նա մահացել է «Շտապօգնության» մեքենայում: